Անվճար տեխնիկական կրթություն ու միջազգային պրակտիկա՝ հայաստանցի ուսանողներին![]() 3 փետրվարի 2021 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգետիայի մասնագետների պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակում Հայաստանում անցկացվում է Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններում անվճար կրթություն ստանալու թեկնածուների հավաքագրում։ Ամեն տարի 200-ից ավելի թեկնածու Հայաստանից անվճար քվոտաներով ընդունվում է ՌԴ բուհեր, և նրանցից 60-ն ընտրում են ինժեներա-տեխնիկական ուղղություն: 2021/22 ուսումնական տարվա համար «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայ ուսանողների համար հատկացրել է 4 քվոտա՝ միջուկային մասնագիտությունների բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրերի համար: «Ռոսատոմի» գործընկեր համալսարանների ցուցակում է կրթական 11 հաստատություն՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մինչև Եկատերինբուրգ և Տոմսկ, այդ թվում ՝ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանը: 2020 թվականին Հայաստանից հաջողությամբ ընտրվել է 4 ուսանող, որոնք ըստ քվոտայի ընդունվել են իրենց նախընտրած բուհեր: Որակավորման միջոցառումներին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև փետրվարի 20-ը` կայքում` կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` ցանկին համապատասխան: Քննությունները կանցկացվեն գարնանը Երևանում՝ գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում: Դիմորդի և ընդունող հանձնաժողովի հանդիպման ընթացքում հաշվի կառնվեն նաև ակադեմիական նվաճումները, մասնավորապես` մասնակցությունը օլիմպիադաներին և կրթական այլ նախաձեռնություններին: «Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |