Իռլանդիայի Metro Eireann թերթը հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված 4 մարտի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիայի Metro Eireann թերթն իր վերջին համարում հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված, որում տպագրվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի ընդարձակ հարցազրույցը: Հարցազրույցում Դեսպանն անդրադառնում է հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների զարգացման առավել խոստումնալից ոլորտներին եւ հնարավորություններին, Իռլանդիայում սակավաթիվ հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցերին: Հատուկ հիշատակության են արժանանում Դուբլինում Չեստեր Բեթի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը, ինչպես նաեւ 1988թ. երկրաշարժից հետո իռլանդացիների կողմից Հայաստանին ցուցաբերված նշանակալից օգնությանը: Վահե Գաբրիելյանը հանգամանալից անդրադառնում է նաեւ արցախյան հիմնահարցի արմատներին եւ բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը եւ դրա հետեւանքով ձեւավորված Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերություններին: Պարզաբանումներ են տրված նաեւ իռլանդիայի ընթերցողներին հետաքրքրող` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների, մասնավորապես` ԱՊՀ եւ Ռուսաստանի ու Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցության մասին հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |