ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը՝ փետրվարին

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը՝ փետրվարին

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին, փոխանցում են ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետերի որոշմամբ՝ փորձագիտական երկու ենթախումբ է ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Փոխվարչապետերի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:

Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---