ՀՀ-ում փետրվարին կսկսեն պատվաստել Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» 4 փետրվարի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այդ մասին ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, տեղեկացնում է 1lurer.am-ը։ «Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու մատչելին է»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է լինելու: Ըստ նրա՝ ընդամենը օրեր անց Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի 4 խմբի: Նա նշել է, որ խոսքն այս պահին գնում է մինչև մոտ 10,000 մարդու մասին: Սահակյանը նշել է, որ պարտադիր ոչ մի պատվաստում չի լինելու: «Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստումը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբերում չեն, ապա նրանք պատվաստման հնարավորություն կունենան, լավագույն դեպքում՝ մարտի վերջին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։ Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ նախարարության մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |