«Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը կվաճառվի![]() 4 փետրվարի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Արաբկիր» բուժկենտրոնի պետական բաժնեմասը կմասնավորեցվի։ Կառավարությունը հաստատել է «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի՝ պետությանը պատկանող 5.6% բաժնեմասը վաճառքի հանելու հարցը՝ գնահատվելով այն 574,356,900 դրամ։ Հարցը չզեկուցվողների թվում էր։ «Արաբկիր» ԲԿ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է: Ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը պատրաստ են գնել պետականը 283,769,000 դրամով` գումարի կեսը վճարելով գործարքի սկզբում, մնացածը՝ 3 տարում։ Եթե ընկերության ոչ պետական բաժնի սեփականատերերը չօգտվեն իրենց նախապատվության իրավունքից, կանցկացվի աճուրդ՝ մեկնարկային 574,356,900 դրամ արժեքով: «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն 2017-ին ներառված էր պետական գույքի մասնավորեցման ցանկում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |