Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը 4 մարտի 2009 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի բոլոր մարզերից 138 երիտասարդ բռնցքամարտիկ կպայքարեն չեմպիոնի կոչման համար 13 քաշային կարգերում:Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, մարտի 8-ին, երկրի առաջնության ավարտին, գրանցված արդյունքների հիման վրա կկազմավորվի երկրի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը` աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23-30-ը: Հայաստանի բռնցքամարտի նորակազմ երիտասարդական հավաքականը մարտի կեսերին Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ ամսվա վերջին կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |