ԱՀ ԱԳՆ․ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու![]() 4 փետրվարի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, տեղեկացնում է Արցախպրեսը։ «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի և դրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |