Փոխվարչապետ․ Փետրվարի 1-ից ՀՀ-ից ՌԴ է մեկնել 3900 մարդ, վերադարձել` 3400 4 փետրվարի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից հետո Հայաստանից Ռուսաստան ընդհանուր առմամբ մեկնել է 3900 մարդ, վերադարձել` 3400-ը։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, ՀՀ ժամանածների` 1263, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Օդային հաղորդակցության վերականգնումից հետո Մոսկվա մեկնած ՀՀ քաղաքացիներից միայն 7-ի դեպքում են խնդիրներ առաջացել, նրանք վերադարձել էին Հայաստան։ Գրիգորյանը հայտնել է, որ խնդիրը, ամենայն հավանականությամբ առաջացել է այն պատճառով, որ նրանք ՌԴ են մեկնել թղթային QR կոդով, ինչն էլ, ըստ փոխվարչապետի՝ կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ։ Ավելի վաղ գործարկվել էր «Ճամփորդիր առանց Covid-19» բջջային հավելվածը. այն հնարավորություն է տալիս սմարթֆոնում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ «Մենք, բնականաբար, ավելի խորը կհասկանանք խնդիրը և կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն, բայց ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ դա ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ»,- ասել է Գրիգորյանը։ Փոխվարչապետը վստահեցրել է, որ հավելվածն անթերի աշխատում է, և արդեն 20,000 մարդ ներբեռնել է այն։ Փետրվարի 1-ից ՌԴ-ն բացել է օդային սահմանը ՀՀ-ի հետ, քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան՝ համապատասխան հավելվածում կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու պարագայում։ Երևանից Մոսկվա առաջին չվերթով մեկնած քաղաքացիներից ոմանց Մոսկվան չէր ընդունել։ Երևան վերադարձած քաղաքացիները փետրվարի 3-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բողոքում էին` պատասխան պահանջելով իրենց տրված «կեղծ» թղթերի համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |