Սինանյան․ Այժմ արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան![]() 4 փետրվարի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Արտագաղթի տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ, կարծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այս պահին (արտագաղել,- խմբ.) ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», - ասել է Սինանյանը, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթերը վերականգնվեցին, առաջին օրն ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան մեկնել, Սինանյանն ասել է, որ թվերին ծանոթ չէ: «Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», - ասել է նա: Սինանյանը նշել է, որ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, բայց այս պահին ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա. «Հետևաբար, չեմ զարմանա... Ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով է հնարավոր Հայաստանից արտահոսքը»: Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նախատեսում է օդանավակայան գնալ: Դեպի Ռուսաստան տոմսերի բարձր արժեքի վերաբերյալ էլ նշել է, որ գինը շուկան է որոշում. «Մենք գների վրա չենք կարող ազդել: Այնպես չէ, որ մենք ունենք ազգային ավիափոխադրող և կարող ենք գին թելադրել»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով արտագաղթի մասին հայտարարություններին, ԱԺ նիստում ասել էր, որ ՀՀ-ից մեկնող ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |