ՀՀ-ն 3 կետով նահանջել է Ժողովրդավարության վարկանիշում 4 փետրվարի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել 167-ից Ժողովրդավարության վարկանիշում (Global Democracy Index 2020), որն ամեն տարի կազմում է բրիտանական The Economist Intelligence Unit կազմակերպությունը։ Այսպիսով, ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ 3 կետով նահանջել է վարկանիշում։ Ժողովրդավարության վարկանիշի հիմքում 5 կատեգորիա է՝ ընտրություններ և բազմակարծություն, իշխանությունների գործունեություն, քաղաքացիների քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։ Վարկանիշում բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ։ Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին։ ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ)։ Զեկույցում ասվում է, որ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ․ առաջընթացից հետո։ Նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը «զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու»։ Զեկույցում նշվում է, որ ռազմական դրությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո և օգտագործվել «որպես պատրվակ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |