ՀՀ և Ղրղզստանի վարչապետերը քննարկել են ճանապարհների ապաշրջափակմամբ ստեղծվող հնարավորությունները

ՀՀ և Ղրղզստանի վարչապետերը քննարկել են ճանապարհների ապաշրջափակմամբ ստեղծվող հնարավորությունները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը քննարկել են ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունները։

Նրանք մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը:

Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում է աշխատանքային այցով։ Նա Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Almaty Digital Forum 2021 միջազգային համաժողովին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---