Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին. Որ ուժի հետ՝ դեռ չի որոշել![]() 5 փետրվարի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե լինեն։ Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ Օհանյանը դեռ չի որոշել, թե որ ուժի հետ կգնա ընտրության, մասնակցության ձևաչափը ևս դեռևս չի ընտրել։ «Յուրաքանչյուր անհատ սահմանադրական իրավունք, որոշ դեպքերում՝ նաև պարտականություն ունի, մասնակցելու ընտրություններին, այս նեղ, անելանելի իրավիճակում: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ինքս կորոշեմ»,- ասել է նա: Ավելի վաղ արտահերթ ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |