Ներքին Խնձորեսկի գյուղապետը հերքել է գյուղում ադրբեջանցի զինվորների հայտնվելու լուրերը![]() 5 փետրվարի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը ֆեյսբուքյան իր էջում հերքել է սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական զորք է մտել գյուղ։ Նա նշել է, որ GPS-ով սահմանի ճշտման և հստակեցման «խաղաղ աշխատանքներ են իրականցվում»։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել: Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք: Ներքին Խնձորեսկի բնակիչները, զինվորի և հրամանատարության հետ անմիջական և մշտական կապի մեջ լինելով, մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ մեկտեղ հսկելով սահմանը, որտեղ վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ, իհարկե, Գլոբալ տեղորոշման համակարգի՝ GPS-ի միջոցով»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ սոցցանցերում և որոշ լրատավմիջոցներով լուրերն էին տարածվել, թե ադրբեջանցի զինվորներ են մտել Ներքին Խնձորեսկ գյուղ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |