ՌԴ վերացրել է ՀՀ-ից լոլիկի ներկրման արգելքը![]() 5 փետրվարի 2021 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 2020-ի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել էր Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով: «Որոշումը կայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում է 13 ձեռնարկությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |