Բայդենը պահանջել է անհապաղ ազատ արձակել Նավալնուն![]() 5 փետրվարի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարությունում ելույթի ժամանակ պահանջել է անհապաղ ազատ արձակել ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, որն ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է CNBC-ն։ «Նավալնու ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով և խոսքի ազատության ու խաղաղ հավաքների իրավունքի ճնշումը խորը մտահոգություն է առաջացնում։ Նավալնին, ինչպես ՌԴ բոլոր քաղաքացիները, ՌԴ Սահմանադրությամբ վերապահված իրավունքներ ունի։ Նա պատժվել է կոռուպցիան բացահայտելու համար։ Նա պետք է ազատ արձակվի անհապաղ և առանց որևէ պայմանի»,- ասել է Բայդենը։ Նա նշել է նաև, որ հասկացրել է Պուտինին՝ «անցել են այն օրերը, երբ ԱՄՆ-ն չէր դիմադրում ՌԴ ագրեսիվ գործողություններին, միջամտությանն ԱՄՆ ընտրություններին, կիբերհարձակումներին, քաղաքացիների թունավորմանը»։ Նավալնին դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման և ազատ կարձակվի միայն 2023-ի աշնանը՝ նրա պայմանական պատիժը փոխարինվել է իրականով։ Դատավճռի դեմ բողոքի ակցիաների բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել են: Մոսկվայի քաղաքային դատարանը պայմանական դատավճիռը «Իվ Ռոշեի» գործով, որով նա դատապարտվել էր 3․5 տարվա պայմանական ազատազրկման, փոխարինել է իրականով։ Այն ժամանակը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ` 10 ամիսը, կհանվի ընդհանուր ժամկետից։ Նրան մեղադրել են պայմանական ազատազրկման պահանջները խախտելու մեջ։ Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնուն պահանջել են ազատ արձակել նաև Մեծ Բրտանիայի վարչապետ Բորսի Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |