ԶԼՄ․ Ռոումինգը ԵԱՏՄ երկրների միջև կչեղարկվի 2025-ին

ԶԼՄ․ Ռոումինգը ԵԱՏՄ երկրների միջև կչեղարկվի 2025-ին

PanARMENIAN.Net - Ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում նախատեսվում է չեղարկել 2025 թվականին։ Այդ մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակկալիևը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

«Արդար սակագինը, այսինքն` «ինչպես տանը» սակագինը, միության շրջանակում ազատ շփման հիմք է, կարևոր պայման աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի, ձեռներեցների համար։ Ասենք, ՌԴ-ից Ղազախստան եք մեկնում, և ձեզ մոտ պահպանվում է ռուսական սակագինը՝ դա շփման ազատություն է բոլոր առումներով»,-ասել է Շակկալիևը։

Նա հավելել է, որ «տնային և ռոումինգային սակագների հավասարեցումն օբյեկտիվ միտում է, որը հարկավոր է կյանքի կոչել ԵԱՏՄ 5 երկրի համար։

Նախարարը նաև կարևորել է fair play-ի կիրառումը «Արդար սակագնի» կիրառման պարագայում։

«Ղրղզստանի քաղաքացին չի կարող մշտապես տնային սակագնից օգտվել՝ ապրելով և աշխատելով ՌԴ-ում։ Մենք ժամանակային սահմանափակում կկիրառենք՝ 1 ամիս։ Եթե խախտում ես ժամկետը՝ գնիր ռուսական քարտ, դա տրամաբանական է։ Եվ, անշուշտ, հարկավոր է լուծել տեխնոլոգիական հարցերը։ Մենք ծրագրում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ 2025-ին, հյուրընկալվելիս, զգանք մեզ ինչպես տանը»,-ասել է նախարարը։

Կապի ծառայությունների արժեքի նվազումը ռոումինգում աստիճանական է լինելու և ըստ հաստատված ժամանակացույցի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---