Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա, առանձին շրջաններում` մինչև +23![]() 5 փետրվարի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության շրջանների զգալի մասում փետրվարի 5-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` անձրևի տեսքով։ Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Հանրապետության տարածքում ամենատաք եղանակը կանխատեսվում է փետրվարի 9-ին` Լոռիում, Տավուշում՝ մինչև +16...+23 աստիճան, Արցախում՝ մինչև +22․․․+24 աստիճան։ Երևանում փետրվարի 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին կանխատեսվում է +9...+11 աստիճան։ Փետրվարի 8-9-ին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +13...+14 աստիճանի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |