«Ուրալյան ավիաուղիները» փետրվարի 13-ից կվերսկսի Կրասնոյարսկ-Երևան չվերթերը![]() 5 փետրվարի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ տոմսերի արժեքը կսկսի 12,579 ռուբլիից՝ 87,000 դրամից։ Ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածում կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Փետրվարի 4-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ փետրվարի մեկից հետո Ռուսաստան է մեկնել մոտ 3900 մարդ, իսկ Ռուսաստանից Հայաստան՝ 3400։ Ռուսաստան մեկնածների թվում 1423 - ը եղել են Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանից ժամանածների թվում ՝ 1263-ը։ Խնդիրներ են առաջացել միայն Հայաստանի 7 քաղաքացու դեպքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |