Միշուստին․ 2022-ից կգործի «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը 5 փետրվարի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Digital Almaty 2021 համաժողովում հայտարարել է, որ 2022-ի սկզբին կսկսի գործել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը։ «Հավելվածը կօգնի աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրների «հնգյակում»։ Դա միասնական ծառայություն կլինի, որից օգտվելով, հնարավոր կլինի թափուր աշխատատեղեր գտնել, ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում բժշկական ապահովագրությունը, բնակության վայր գտնել»,-ասել է ՌԴ վարչապետը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ակնկալում ենք, որ բջջային հավելվածի միասնական հարթակի հետևում կլինեն անդամ երկրների միգրացիոն թվային ծառայությունների ազգային համակարգերը։ Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել դրան»,-ասել է նա։ Ըստ Միշուստինի` դա կլինի «միասնական ծառայություն ԵԱՏՄ երկրներում աշխատանք որոնողների համար։ «Եվ, մասնավորապես, ՌԴ-ում աշխատանքի և բնակության հետ կապված գրեթե բոլոր հարցերը հնարավոր կլինի լուծել մինչև մեկնումը՝ չդիմելով անբարեխիղճ միջնորդների ծառայություններին»,-ասել է նա։ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը մշակել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ «Նախատեսում ենք հավելվածի մշակումն ավարտին հասցնել 2022-ի սկզբին և հուսով ենք, որ դրան կմիանան ԵԱՏՄ մյուս երկրները՝ ստեղծելով աշխատանքի իրոք միասնական շուկա»,-ասել է Միշուստինը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |