Կովկասի բնության հիմնադրամը 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին![]() 5 փետրվարի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2021-ի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Տրվող աջակցությունն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի բաժինը։ Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես՝ կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ մեքենայի ձեռքբերմանը։ «Տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է 2014 թվականից սկսած: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |