Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի բոլոր մասնակից թիմերը լիցենզիներ են ստացել

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՖՖ հանձնաժողովի նիստը ֆուտբոլային ակումբների լիցենզավորման վերաբերյալ, որի ընթացքում ընդունվեցին որոշումներ, որոնք վերաբերում էին այն ակումբներին, որոնց առաջին թիմերը մասնակցում են 2009թ. սեզոնի Հայաստանի Բարձրագույն լիգային:



2008թ. դեկտեմբերից 2009թ. փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում ակումբները լիցենզավորման բաժին ներկայացրեցին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ՀՖՖ ակումբների լիցենզավորման ոչ ֆինանսական պահանջներին: Մանրամասն ուսումնասիրելով, ինչպես նաեւ տեղում (ակումբներում) ստուգելով այդ փաստաթղթերը` լիցենզավորման բաժինը լիցենզավորման հանձնաժողովին ներկայացրեց զեկույցներ, որոնց հիման վրա էլ որոշում ընդունվեց լիցենզիաներ հանձնելու Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության բոլոր 8 մասնակից թիմերին` «Փյունիկին», «Արարատին», «Միկային», «Բանանցին», «Գանձասարին», «Կիլիկիային», «Շիրակին» եւ «Ուլիսին»: Դա նշանակում է, որ բոլոր վերը նշված թիմերը իրավունք ստացան մասնակցելու 2009թ. սեզոնի Հայաստանի Բարձրագույն լիգային:



Թերեւս, լիցենզավորման աշխատանքները դրանով չավարտվեցին. մինչեւ 2009թ. ապրիլի 3-ը այն ակումբները, որոնք հավակնում են ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցույթներին մասնակցելու, պետք է ՀՖՖ լիցենզավորման բաժին ներկայացնեն իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց մանրամասն ուսումնասիրման հիման վրա որոշում կընդունվի այդ ակումբներին ՈՒԵՖԱ-ի լիցենզիա հանձնելու մասին: -ԱՊ-
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---