Դիմակ չկրած էջմիածնեցուն մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար![]() 5 փետրվարի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, նա 2020-ի օգոստոսին չի կրել պաշտպանիչ դիմակ, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին ու հարվածել է նրան, փոխանցում են Քննչական կոմիտեից։ Բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ դեպքի օրը ոստիկանները մոտեցել են տղամարդուն և խնդրել անձը հաստատող փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել է, որ չունի և չի պատրաստվում ներկայացնել որևէ տվյալ: Տղամարդը հրաժարվել է գնալ ոստիկանության բաժին, նրան փորձել են բերման ենթարկել, սակայն դիմադրել է։ Կորոնավիրուսի համավարակի պատճառողվ Հայաստանում 2020-ի մարտից դիմակ կրելը պարտադիր է։ Քաղաքացիները, որոնք դիմակ չեն կրում, ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |