ՎԶՄԲ-ի $7․4 մլն վարկով կկառուցվեն և կհագեցվեն Մարտունու և Վայոց ձորի ԲԿ-ները 5 փետրվարի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների կողմից, կնպաստի ՀՀ առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։ 7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25․5 տարի։ Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։ «Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։ «Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզի ավելի քան 137,000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաև մեր օգնությամբ կառուցված և սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի և ՀՀ միջև երկարատև համագործակցության արդյունքն է»,-հավելել է նա։ «Ծրագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ կկրճատվի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը՝ հատկապես Վայոց Ձորի թերսպասարկվող մարզում»,-ասել է ծրագրի մասով Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, դկտ․ Ադանա Չուկվուման։ Բուժօգնության ապահովման սուր խնդիրներ կան հատկապես Վայոց Ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց Ձորի մարզում համավարակի ընթացքում ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ և մահացության ռիսկի բարձրացում։ 1992 թ․-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ․ ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,434,734 դոլար են կազմել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |