Bloomberg. Աշխարհը նորմալ կյանքին կվերադառնա 7 տարուց![]() 5 փետրվարի 2021 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Bloomberg-ի վերլուծաբանները հաշվել են, թե որքան ժամանակ կպահանջվի տարբեր երկրներին բնակչության 75%-ին պատվաստելու և կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումները լիովին չեղարկելու կամ զգալի թուլացնելու համար։ Նրանք եկել են եզրակացության, որ ընդհանուր առմամբ 7 տարի կպահանջվի։ ԱՄՆ գիտնականները, ինչպես, օրինակ, Էնթոնի Ֆաուչին, ենթադրում են, որ վիրուսի տարածումը կանխելու համար յուրաքանչյուր երկրում պետք է պատվաստվի բնակչության 75 տոկոսը, ինչն էլ հետազոտության հիմք է ընդունվել։ Իսրայելը, որտեղ աշխարհում պատվաստման ամենաբարձր մակարդակն է գրանցվել, 75%-ի ցուցանիշը կապահովի արդեն 2 ամսից, ԱՄՆ-ն՝ 2022-ին, Կանադան՝ 10 տարուց։ Վերլուծաբանները նշում են, որ ժամկետները կախված են տվյալ պահին երկրներում գրանցված պատվաստման արագությունից, գրում է Inc-ը։ Նշվում է, որ, հավանաբար, տեմպերը կարագանան, երբ նոր պատվաստանյութեր հայտնվեն և ավելի շատ երկրներում սկսվեն պատվաստումները։ Պետությունների միայն մեկ երրորդն է սկսել պատվաստումները։ Հնդկաստանն ու Մեքսիկան նոր են սկսել զանգվածային պատվաստումները։ Ավելի վաղ Goldman Sachs-ի մասնագետները կանխատեսել էին, որ 2021թ․ աշնանը զարգացած երկրների բնակչության ավելի քան 70%-ը պատվաստված կլինի կորոնավիրուսից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |