Զախարովա․ ՌԴ-ն հուսով է՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի ԼՂ![]() 5 փետրվարի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցն Արցախ և հարակից տարածքներ տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Որքան գիտեմ, հիմա բանակցություններ են ընթանում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման շուրջ։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի փոխադարձ վստահության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ 2020թ․ նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար։ Դեկտեմբերի 10-11-ին Միջկառավարական հանձնաժողովը հաստատել էր հուշարձանների դրության մասին անկախ գնահատականների անհրաժեշտությունը: Այդ առաքելությունը, սակայն, ըստ Հաագայի կոնվենցիայի, կարող է իրականացվել միայն հակամարտության երկու կողմի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Ադրբեջանը հայկական պատմամշակութային կոթողները, հուշարձանները վանդալիզմի ենթարկելու ու ոչնչացնելու փորձ ունի: Այդ երկրի զինվորականները ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ են պղծել։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |