Թուրքիայի ՌԾՆ ծրագրում է նոր ռազմակայան բացել Սեւ ծովի ափին 4 մարտի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌԾՆ ծրագրում է նոր ռազմակայան բացել Սեւ ծովի ափին` Տրապիզոնում: Ծրագրվող Կայանը կդառնա Թուրքիայի երկրորդ ռազմակայանը երկրում, հաղորդում է Hurriyet daily-ն:Թուրք զինվորականները հաստատել են, որ հիմա Տրապիզոնում կայանի ծրագրման եւ նյութա-տեխնիկական կահավորման վերաբերյալ աշխատանքներ են ընթանում: Կայանի շինարարությունը կսկսվի ամռանը: Ավելի վաղ ԶԼՄ գրում էին այն մասին, որ Տրապիզոնի կայանը կարող է փոխարինել ԱՄՆ ՌՕՈՒ «Մանաս» կայանին Ղրղզստանում, որը վերջնականապես կփակվի տարվա վերջին: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը փետրվարին հայտնեց, որ ԱՄՆ իրենց չեն դիմել Սեւ ծովում «Մանասի» փոխարեն կայան ստեղծելու խնդրանքով: Ղրղզստանի կայանը առանցքային ճամբար էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համալրման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |