Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի բեմում![]() 5 փետրվարի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ժամը 19։00-ին կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի անվան տրիոն մեկամյա դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։ Համերգը կայանալու է բարերար Կոնստանտին Իշխանովի աջակցությամբ։ Համավարակի արդյունքում առաջացած սահմանափակումների պատճառով տրիոյի հիմնադիր, թավջութակահար Կարեն Քոչարյանը ներկա չի լինի, նրան կփոխարինի երիտասարդ երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը: «Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար»,-ասել է եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, առաջին անգամ կհնչի նաև Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |