Պողոսյան․ Արցախում զինվորները 2 տարուց քիչ կծառայեն, պրոֆեսիոնալ բանակ կլինի 5 փետրվարի 2021 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում զինվորները, ըստ նախնական տվյալների, սկսելու են ծառայել 2 տարուց պակաս, բանակը վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմնունքներով, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է 24News-ը։ Նրա խոսքով՝ բանակը ոչ թե կազմալուծվում, այլ վերակազմավորվում է։ «Պաշտպանության բանակը չի կազմաքանդվելու, այլ վերակազմավորվելու է։ Կվերանայվեն նաև ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետները՝ երկու տարուց քիչ կլինի։ Որքան կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետը՝ չեմ կարող ասել, դեռ քննարկման փուլում են։ Իշխանությունները քննարկում են նաև զորքի թվաքանակի վերաբերյալ հարցեր։ Նրանք են որոշելու, թե քանի զինվորական է ծառայելու և ինչպիսի սպառազինություն, ռազմամթերք է ունենալու մեր բանակը»,- ասել է նա։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի Պաշտպանության բանակը, իսկ բնագծերի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահներն ու Արցախի՝ նոր կազմավորված ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Փետրվարի 4-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հերքել էր ՊԲ կազմալուծման մասին լուրերը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |