Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը![]() 5 փետրվարի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին ընդունել է իր առանձնատանը։ Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել հատկապես ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |