Սիմոնյան․ Ֆեյքերի ֆաբրիկաները կքրեականացվեն

Սիմոնյան․ Ֆեյքերի ֆաբրիկաները կքրեականացվեն

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» պատրաստվում է քրեականացնել «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը», ֆեյսբուքյան իր էջում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Համապատասխան փոփոխություններ մտցվելու են ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով»)։

«Նախագծերը շուտով կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներին, և դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ», - գրել է նա:

Բացի այդ, իշխանությունն ուզում է արգելել նաև անանուն աղբյուրներին հղվելն, ինչն առաջացրել է լրագրողական համայնքի զգալի մասի կոշտ հակազդեցությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---