Վահան Բադասյան․ Ինձ կալանքով խոշտանգում են, կոչ եմ անում բողոքի ձայն բարձրացնել 6 փետրվարի 2021 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգում են կալանքի միջոցով, այնինչ ինքը զինապարտ չլինելով կամովին պատերազմի է մասնակցել, ծանր վիրավորվել։ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ «այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրախուսում և պետական պարգևի է ներկայացնում, իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում»: Նա կոչ է արել բոլորին միավորվել ու բողոքի ձայն բարձրացնել՝ որպեսզի դադարեցվեն իր նկատմամբ «ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: Բադասյանը կալանավորվել է հունվարի 28-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես իշխանությունից հեռացնելու հայտարարությունից հետո։ Նրա հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը։ «Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների»,-ասել է նա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |