ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակի` անխաթար հասցեագրումը 6 փետրվարի 2021 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքը: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը: Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների գնաց՝ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն անելով, իսկ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրելով։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |