Covid-19-ը ՀՀ-ում․ Մահվան ևս 5 դեպք կա և 211 վարակակիր

Covid-19-ը ՀՀ-ում․ Մահվան ևս 5 դեպք կա և  211 վարակակիր

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 211-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3114 դեպք կա, այլ պատճառով՝ 779։

Ապաքինվել է ևս 227 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,577 է։ Փաստացի բուժվողների թիվը 4467 է։ Փետրվարի 5-ին 2868 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---