Հասմիկ Պապյանն ու Զարուհի Մուրադյանը Բադասյանի կալանքը փոփոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել

Հասմիկ Պապյանն ու Զարուհի Մուրադյանը  Բադասյանի կալանքը փոփոխելու  անձնական երաշխավորություն են ներկայացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել ազատամարտիկ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար, հայտնել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ավելի վաղ Բադասյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգում են կալանքի միջոցով, այնինչ ինքը զինապարտ չլինելով կամովին պատերազմի է մասնակցել, ծանր վիրավորվել։

Բադասյանը կալանավորվել է հունվարի 28-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես իշխանությունից հեռացնելու հայտարարությունից հետո։ Հունվարի 29-ին դատարանը բավարարել է նրա կատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---