Ծնողները Երևանի քաղաքապետարանի մոտ պահանջում էին վերսկսել մանկապարտեզներում ընդունելությունը![]() 8 փետրվարի 2021 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ բողոքի ցույց են արել` մանկապարտեզներում ոչ պատշաճ ընդունելության պատճառով: Երեխաների հետ քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ծնողները, որոնք ներկայացել էին 108 ծնողի ստորագրություններով, ցանկանում են, որ վերջապես ընդունելությունը վերսկսվի, և երեխաները կարողանան հաճախել մանկապարտեզ: Ծնողներից Լուսինե Սարգսյանն ասել է. «Մենք, օրինակ, հերթագրվել էինք 2019թ. սեպտեմբերից, հերթագրվել էինք մսուր խումբ ունեցող մանկապարտեզի համար, չեն կանչել մանկապարտեզից: Կարանտինի պայմանները մեղմացվել են նույնիսկ դպրոցներում, սակայն մանկապարտեզների մասին ոչինչ չեն ասում: 12,000-ից ավելի գրանցված երեխա կա, բայց օդի մեջ են, չեն հաճախում մանկապարտեզ», գրում է «Առավոտը»։ Սարգսյանը նշել է նաև, որ երեխաները տարիներով սպասում են, մեծանում ու այդպես էլ չեն ընդունվում մանկապարտեզներ: «Ամուսինս աշխատում է, բայց ես էլ եմ ուզում աշխատել, հնարավոր չէ մեկ հոգու աշխատանքով ապրել: 2020 թ սեպտեմբերից բալիկս պետք է արդեն մանկապարտեզ գնար… Ծնողներով հուսահատ վիճակում ենք»,-ասել է նա: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և համապատասխան ստորաբաժանումները, համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ` համապատասխան գերատեսչությունների հետ հարցին լուծում տալու համար։ Նա չի բացառել, որ մեղմացումներ կլինեն, ասել է, որ հարցը քննարկվում է, և երբ հստակություն լինի, ասուլիս կհրավիրեն թեմայով նորությունները հայտնելու համար: Ծնողները դժգոհել են, որ քննարկումներից այն կողմ հարցը չի գնում: «Ամեն ծնող չէ, որ հնարավորություն ունի իր երեխային տանելու մասնավոր մանկապարտեզ: Մասնավոր մանկապարտեզում վարձը 70,000 դրամից է սկսվում, դա մի ամբողջ աշխատավարձ է: Եթե ընտանիքում մի ծնող է աշխատում, ո՞նց կարող է երեխային տանել մասնավոր մանկապարտեզ»,-ասել է ծնողներից մեկը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |