ԱԱԾ-ն՝ Տեղում գերեվարված ադրբեջանցիներին վերադարձնելու մասին․ Հաշվի է առնվել հայկական կողմի ունեցած նախադեպը 8 փետրվարի 2021 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին երկու ադրբեջանցի ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում, նրանք վերադարձվել են ՌԴ խաղաղապահների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով նաև հայկական կողմից նման դեպք ունենալու ու նույնկերպ հարցը լուծելու նախադեպը։ Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ «Նրանց վերաբերյալ որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաև հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ և նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»,-ասել են ԱԱԾ-ից։ 2021-ի փետրվարի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ԱԱԾ-ն երկու ադրբեջանցի զինվորականի է Սյունիքից բերման ենթարկել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ նրանց հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանցիները Տեղ գյուղի մերձակայքում էին գերեվարվել։ Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո դեռ հայ ռազմագերիներ կան, նրանց հստակ թվի մասին տվյալներ այդ երկիրը չի հայտնում։ Հայկական կողմը ցանկ չի հրապարակում անվտանգության նատառումներից ելնելով։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |