Brent նավթի գինը 2020-ի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $60-ը![]() 8 փետրվարի 2021 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը 2020-ի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $60-ը: Փետրվարի 8-ին Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը հասել է $60.05՝ 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, գրում է «Վեդոմոստին»։ WTI նավթի գինը ևս աճում է՝ մարտի ֆյուչերսների առավելագույն արժեքը կազմել է $57.54 մեկ բարելի դիմաց։ Դա լավագույն ցուցանիշն է 2019-ի մայիսից ի վեր։ Նավթն աստիճանաբար թանկանում է 2020-ի հոկտեմբերի վերջից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և սահմանափակումների աստիճանական չեղարկման դրական լուրերի ֆոնին։ 2020-ին հումքն էժանացել էր պանդեմիայի և ОПЕК+ գործարքի ձախողման պատճառով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |