ԱՀԿ-ում հուսով են` «Սպուտնիկ V»-ն կընդգրկվի COVAX-ով բաշխվող պատվաստանյութերի ցանկում

ԱՀԿ-ում հուսով են` «Սպուտնիկ V»-ն կընդգրկվի COVAX-ով բաշխվող պատվաստանյութերի ցանկում

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, հուսով է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կընդգրկվի COVAX հարթակի միջոցով բաշխվող պատվաստանյութերի ցանկում։

«Հուսով ենք, որ «Սպուտնիկ V»-ն կընդգրկվի COVAX-ում, եթե ներառվի այն պատվաստանյութերի ցանկում, որոնք ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կիրառել արտակարգ իրավիճակներում», - տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ-ում հերթական քննարկումներեն են տեղի ունեցել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տվյալների շուրջ։ Եվս մեկ քննարկում նախատեսված է փետրվարի 15-ին։

COVAX-ը միջազգայի հարթակ է, որն ԱՀԿ-ն գործարկել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ ալյանսի (GAVI) և Համաճարակներին պատրաստության ապահովման ոլորտում նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ։ Ըստ ծրագրի՝ բարձր եկամուտներով երկրները վճարում են պատվաստանյութերի գնման համար՝ այդպիսով սուբսիդավորելով այսպես կոչված ֆինանսավորվող պետություններին։ COVAX-ն այժմ համաձայնագրեր ունի Pfizer/BioNTech-ի և AstraZeneca-ի հետ՝ մասնակից երկրներին պատվաստանյութերն արդար սկզբունքով բաշխելու նպատակով։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---