Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով $46,000-ը 9 փետրվարի 2021 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման ֆոնին Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով $46,000 նիշը։ Այդ են վկայում Binance բորսայի սակարկությունների տվյալները։ Երևանի ժամանակով 03:00-ին կրիպտոարժույթի փոխարժեքը, ըստ բորսայի՝ աճել է մինչև $45,099, իսկ 03:30-ին արդեն գերազանցել է $46,000, գրում է ՌԲԿ-ն։ CoinDesk ծառայության կայքում, որը հավաքագրում է խոշորագույն կրիտոարժութային հարթակների տվյալները, 03:29-ին Bitcoin-ի գինը հասել է $46,224-ի։ Փետրվարի 8-ին Tesla ընկերությունը հայտարարեց, որ $1.5 մլրդի ներդրում է արել Bitcoin-ում՝ նշելով, որ մոտ ապագայում ընկերությունը մտադիր է կրիպտոարժույթով վճարումներ ընդունել։ Ընկերությունում հայտարարել են, որ թարմացրել են ներդրումային քաղաքականությունը, «որպեսզի հնարավորություն ստանան առավելագույնի հասցնելու շահույթն այն միջոցներից, որոնք չեն պահանջվում լիկվիդայնության բավարար մակարդակ ապահովելու համար»։ Սա Bitcoin-ի խոշորագույն գնումն է, մինչ այդ առաջինը MicroStrategy-ին, որը $1.145 մլրդ է ներդրել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |