Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով կդիմի կառավարությանը 9 փետրվարի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Նիդերլանդական օրագիրը»։ Նշվում է, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն հասցրել է ողջունել պատգամավոր Ջոել Ֆորդևինդի ներկայացրած բանաձևը: Նիդերլանդների կառավարությունը դա դեռ չի արել՝ թեև խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ: «Քրիստոնեական միություն» (Christen Unie) կուսակցությունը միջնորդություն կներկայացնի ժամանակավոր կառավարությանը՝ ճանաչման կոչով: Այն լայն աջակցություն ունի Ներկայացուցիչների պալատում: Կառավարությունը ներկայացնող ամենամեծ՝ VVD կուսակցությունը քննարկումներին չի մասնակցելու, իսկ մյուս կուսակցությունը՝ «Դենկ» անվամբ, չի պաշտպանում միջնորդությունը։ Այս կուսակցությունն ավելի շուտ հետևում է Թուրքիայի քաղաքական գծին, որը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին: Այն խորհրդարան մտած ամենափոքր խումբն է՝ բաղկացած երկու էթնիկ թուրք և մեկ մարոկացի պատգամավորներից: Հոլանդական կառավարության կաբինետը մինչ այժմ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության փոխարեն այն անվանում է «Հայոց ցեղասպանության խնդիր»: 2018-ին կաբինետի անդամը (պետքարտուղար Սնել) առաջին անգամ մասնակցել է Ցեղասպանության ամենամյա ոգեկոչմանը Երևանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |