Նախարար․ ԲՏԱ ոլորտ դիմեք՝ մաքուր աշխատավարձը միջինում մոտ 600,000 դրամ է 9 փետրվարի 2021 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հեռանկարային որակելով իր գլխավորած ոլորտը, նշել է, որ մաքուր աշխատավարձը ոլորտում միջինը մոտ 600,000 է։ Նախարարը նշել է, որ 2019-ին ոլորտում մաքուր աշխատավարձը եղել է մոտ 543,000 դրամ, 2020-ին՝ գերազանցում էր 580,000-ը։ Նա կոչ է արել հատկապես դպրոցականներին, որոնք լավ արդյունքներ ունեն ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագառավում, դիմել ԲՏԱ ոլորտ, քանի որ ՀՀ-ում այն ակտիվ զարգանում է, տեղեկացնում է Factor.am-ը։ Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել այնտեղ գործունեություն ծավալելու համար։ Նա հավելել է, որ Ինժեներեկան քաղաքը Բագրևանդում կառուցվող ենթակառուցվածք է, որտեղ գործելու են ԲՏԱ, սարքաշինական, էլեկտրոնային սարքավորումների, ռազմարդյունաբերական ընկերություններ։ Դրանք կկարողանան օգտվել ընդհանուր գիտահետազոտական հնարավորություններից, թանկարժեք սարքավորումներով լաբորատորիաներից, մետաղամշակման բարձորակ հնարավորություններց։ Արշակյանը նշել է, որ ընկերությունները կարող են հողակտորներ ձեռք բերել և շինարարական աշխատանքներ իրականացնել՝ նշելով, որ կան սահմանափակումներ, բայց հողակտորներ տրամադրվում են նաև նվիրատվության միջոցով։ Նա ասել է, որ 2021-ին կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Նախարարը հիշեցրել է, որ Ինժեներական քաղաքում 2020-ի փետրվարին հիմնվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնային սարքերի և չափիչ համակարգերի ամբիոնը, որը կրթական նոր ծրագրեր է իրականացնելու և նոր դասախոսական կազմ է ներգրավելու։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով` կազմելով $400 մլնի-ից ավելի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |