Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ երթևեկությունը կփակվի. Ժայռեր են պայթեցվելու

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ երթևեկությունը կփակվի. Ժայռեր են պայթեցվելու

PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու երթևեկության համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վարորդներին առաջարկվում են ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---