Նախարար․ Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, ուսումնասիրվում են![]() 9 փետրվարի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, դրանք ուսումնասիրվում են, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Այո, դրանք (խնդիրներըմ, խմբ.) բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումասիրություններ են կատարում. եղե՞լ են մեղավորներ՝ այդ մեղավորները կգտնվեն», - ասել է նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։ Արշակյանի խոսքով՝ Հայաստանն արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի և այդ հարցը պետք է ընդունել՝ ինչպես կա։ Նա նշել է, որ պետք է հասկանալ, թե Bayraktar-ները քանի տարում ու ինչ ֆինանսավորումով են ստեղծվել։ «Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պետք է իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել ու դա, ասենք, տարիների ընթացքում է տեղի ունեցել», - ասել է Արշակյանը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ի թիվս այլ թեմաների քննարկվում է նաև տեխնոլոգիական առաջընթացի գրանցումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |