«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր է ընդունում

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր է ընդունում

PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Մեկնարկել է օնլայն դիմում-հայտերի ընդունման գործընթացը, այն կտևի մինչև մարտի 10-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,

• առաջարկում են նորարարական լուծումներ,

• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4,000,000 դրամ է:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---