ԱՀԿ-ի կոչը` չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից![]() 9 փետրվարի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից՝ տեղեկությունների ֆոնին, որ այն կարող է պակաս արդյունավետ լինել կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ, փոխանցում է The Telegraph-ը: Ըստ ԱՀԿ-ի՝ պատվաստանյութը նվազեցնում է ծանր դեպքերի մակարդակը և հոսպիտալացումների թիվը, թեև որոշ ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել դրա ցածր արդյունավետությունը: Հարավային Աֆրիկա է հասել AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և ըստ տեղի գիտնականների՝ այն ցածր արդյունավետություն է ցույց տվել երկրում արագորեն տարածվող կորոնավիրուսի շտամի դեմ: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` փետրվարի 7-ից դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստումների կազմակերպչական գործընթացը: Հունվարի 21-ին հայտարարվել էր, որ Հայաստանը ևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |