Պետրոսյան. Պետք է ապամոնտաժել Սևանի ափի ապօրինի շինությունները

Պետրոսյան. Պետք է ապամոնտաժել Սևանի ափի ապօրինի շինությունները

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցության ժամանակ, կարևորելով մինչև պատերազմը մեկնարկած ծրագրերի շարունակականութունը, հայտարարել է, որ պետք է աշխատանքներ տանել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։

Նա նշել է նաև, որ հարկավոր է առավելագույնս հավաքել ապառքերը (վարձավճարի ժամկետին չմուծված և պարտք մնացած գումար) և կարգավորել լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։

Պետրոսյանը հավելել է, որ պետք է վերլուծել արդյունքները և, եթե կարիք կա, վերանայել ու փոփոխությունների ենթարկել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Ըստ նախարարի՝ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակազմի կիրառության։

Նախարարն ընդգծել է՝ որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի սահմանված չափանիշներին համապատասխան

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---