Հռոմի պապն ուշադիր հետևում է Հրվ. Կովկասում իրավիճակին![]() 9 փետրվարի 2021 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուշադիր հետևում է իրավիճակին Հարավային Կովկասում։ Այդ մասին նա հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։ «Ես առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Հարավային Կովկասում»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակվող հակամարտությունները խարխլում են ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ «Մեր ժամանակներում միջկրոնական երկխոսությունը ժողովրդների և մշակույթների շփման կարևոր բաղադրիչ է»,- ասել է նա։ Հոկտեմբերի 11-ին Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նկատի ունենալով նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |