Մակունցը` ԼՀԿ-ին. Պատերազմի հետ կապված քրգործեր կան՝ ապատեղեկատվություն մի հաղորդեք![]() 9 փետրվարի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ նիստում անդրադառնալով ԼՀԿ-ականների դիտարկմանը, թե իմքայլականները թույլ չտվեցին պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով ստեղծել, հորդորել է զերծ մնալ կեղծ տեղեկատվություն հանրությանը հրամցնելուց և նշել, որ պատերազմի հետ կապված քրգործեր կան հարուցված։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ ԼՀԿ-ն առաջարկել էր պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծել՝ իմքայլականները թույլ չտվեցին։ «Մարդիկ ուզում են իմանալ՝ ինչպես են տապալել զորահավաքային համակարգը, զինկոմիսարիատներն ինչպես են աշխատել»,-ասել է նա: Մակունցը հորդորել է մտնել Parliament.am ու տեսնել, թե ԼՀԿ-ից քանի նախագիծ է ընդունվել: «Հանրությանն ապատեղեկատվություն մի հաղորդեք: Մենք առաջարկել ենք նոր հեծանիվ չհորինել և կողմ ենք արտահայտվել քննիչ հանձնաժողով ստեղծելուն: Պատերազմի հետ կապված արդեն հարուցված են քրգործեր, որոնք ձեր առաջարկած տարբերակով անհնար են դարձնում այդ պրոցեսը սկսել»,- ասել է Մակունցը։ Ավելի վաղ Մարուքյանը տեղեկացրել էր, որ օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։ Ըստ Մարուքյանի` եթե հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով, ապա ավելի անկախ կլինի, քան եթե ստեղծվի կառավարության որոշմամբ։ Նա նշել է, որ իր առաջարկածը պարիտետային հանձնաժողով է. գործող իշխանությունը դրա մեջ մեծամասնություն չի կազմում, հետևաբար` ճնշումներ չի կարող գործադրել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |