Զոհրաբյան․ Որոշ ռազմագերիների ծնողներ հասել են Թավրիզ՝ հավատալով, որ նրանք Իրան են անցել 9 փետրվարի 2021 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարել է, որ որոշ ռազմագերիների ծնողներ գնացել են Թավրիզ՝ հավատալով, որ իրենց որդիներն Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ Իրան են անցել։ Նա նշել է, որ ծնողները, հավատալով ցանկացած տեղեկատվության, հասել են Իրան, հանդիպել են սրբազանի հետ։ «Ես զրուցել եմ Իրանում մեր դեսպան Արտաշես Թումանյանի հետ՝ փորձելով ինչ-որ բան պարզել, քանի որ ծնողները դիմել էին»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ «էստեղ նստած յուրաքանչյուր քաղաքացի կատարում է ՀՀ իշխանությունների պարտականությունները՝ զբաղվելով գերիների ու անհետ կորածների հարցերով»։ «Իշխանությունները ռազմագերիների և անհետ կորածների հարցերով զբաղվում են միայն ձևական՝ «գալոչկայի համար»,- ասել է նա։ Հայկական կողմից Ադրբեջանում գտնվող գերիների մասին հստակ թվական տվյալներ չկան։ Ըստ իշխանության՝ անուններ չեն հրապարակվում, անհետ կորած համարվող, սակայան հնարավոր գերության մեջ գտնվողների կյանքը չվտանգելու համար։ Հայտնի է, սակայն, որ շիրակցի 6 տասնյակից ավելի կամավորական է գերեվարվել՝ նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |