ՀՀ վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից

ՀՀ վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից

PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից, տեղեկացնում է «Առավոտը»։

Հայրենիք վերադարձածների անուններն են՝ Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրաելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս):

Գերիները հայրենիք են վերադարձել ՌԴ խաղաղապահ զորամասի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---